Մեկօրյա մրցույթ

Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200 ամյակի կապակցությամբ դպրոցում  անցկացվեց մեկօրյա << նկարում եմ Այվազովսկու թեմայով >> մրցույթ:

Մրցույթին մասնակցում էին բազմաթիվ շնորհաշատ աշակերտներ, որոնցից լավագույնը ճանաչվեց <<9-րդ ա>> դասարանի աշակերտուհի Մերի Վարդազարյանի աշխատանքը:

Լավագույն նկարը ներկայացվեց << Հակոբ կակոբյան >> կրթահամալիրի համար:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Ամանորին ընդառաջ ՝ դպրոցի աշակերտական խորհրդի մասնակցությամբ կայացավ զվարճալի միջոցառում ՝ հրաժեշտ 2017 թ. , բարի գալուստ 2018 թ. :

      <<… թող գալիք տարին լինի խաղաղ ու արգասբեր …>> այս և այլ բարեմաղթանքներով շնորհավորեցին միմյանց , ուսուցչական համակազմին և ծնողներին:

      Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ , Խաղաղություն ամենքին և ամենուր …

 

Հաղթանակած ՝ վերադարձ

2017 թ. դեկտեմբերի 17-21-ը Ռուսաստանի դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ <<Սպոչտի փառատոն ընտանեկան թիմերի միջև>> միջոցառումը, որին մասնակցելու հրավեր էր ստացել նաև ՀՀ նախագահի մրցամակի համար  <<լավագույն մարզական ընտանիք>> 2017թ. մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից Բալյանների ընտանիքը:

      Մեր դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հայկ Բալյանի ընտանիքը այս անգամ ևս հանդես եկավ պատվով և արժանի հաղթանակով: Նրանք մեծ ջանքերի շնորհիվ կարողացան գրավել 3-րդ տեղը պարգևատրվելով գավաթով: 

      Շնորհավորենք և հաջողություն մաղթենք Բալյանների ընտանիքին:

Հանդիպում զրույց <Վնասակար սովորույթներ> թեմայով

    Անչափահասների կողմից  ծխախոտի և ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև թմրամիջների ,հոգեգործուն նյութերի օգտագործումը բացառելու, դրանց ազդեցության և բացասական հետևանքների մասին անչափահասներին իրազեկելու նպատակով սթ դեկտեմբերի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ԱԳԲ ավագ տեսուչ ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Գրիգորյանի կողմից անցկացվեց     զրույց 7 -8րդ դասարանների աշակերտների հետ   << Վնասակար սովորույթներ >> թեմայով:

 

 

Հրաժեշտ աշնանը

Տարրական  դպրոցի 2-րդ դասարանների  մասնակցությամբ անկացվեց << Հրաժեշտ աշնանը >> խորագրով ինքնատիպ  միջոցառում :  Գունեղ աշնան առատ  բերքն ու բարիքը    ազգային երգով  ու պարով  գովերգում ին փոքրիկ սաները: Վերջում  ներկաներին հյուրասիրվեց  ավանդական ղափաման:

Գրավոր աշխատանքների ամփոփում

Այսօր  տնօրենի մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում 9-րդ դասարանների բարձր առաջադիմություն ունեցող սովորողների հետ :   Կատարվեց  տնօրինության կողմից տրված գրավոր աշխատանքների արդյունքնրի ամփոփում: